Մեծ Բրիտանիայում ահաբեկչական գործողություններ ծրագրող իսլամիստը ցմահ ազատազրկման է դատապարտվել

23:58 • 26.04.13

Արմատական մուսուլման Իրֆան Նասիրն, ով ծրագրել էր իրականացնել խոշոր ահաբեկչական գործողություններ Մեծ Բրիտանիայում, ցմահ ազատազրկման է դատապարտվել, հայտնում է Russia today-ը՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին:


Պայթուցիկների պատրաստման համար գումարը հավաքվել էր փողոցում մուսուլմանական բարեգործական կազմակերպության համար «նվիրաբերությունների» անվան տակ, ինչի շնորհիվ նրան հաջողվել էր հավաքել շուրջ 20 հազար դոլար:


Երեք բրիտանական իսլամիստներից կազմված խմբավորումը, որի առաջնորդն էր  Նասիրը, ծրագրում էր պայթյուններ իրականացնել Անգլիայի մի շարք երկրներում: Ահաբեկչական գործողությունները, դատավորիների գնահատմամբ, կարող էին գերազանցել Լոնդոնի մետրոյում 2005-ին տեղի ունեցած պայթյունին, որի ժամանակ զոհվել էր ավելի քան 50 մարդ: Խմբավորման անդամներն իրենց ծրագրած գործողություններն անվանել են «սեպտեմբերի 11-ը Բրիտանիայում»:

 

Հայտնի է նաև, որ երեք տղամարդիկ մի քանի տարի շարունակ վերապատրաստվել են Պակիստանի ահաբեկչական ճամբարում: Նրանց ձերբակալելուց առաջ իրավապահ մարմինները երկար ժամանակ ձայնագրել են նրանց հեռախոսային զրույցները, ինչի արդյունքում էլ պարզել էին, որ նրանք ահաբեկչական գործողություններ են նախապատրաստում: