Toyota-ն պահպանել է առաջատարի դիրքը

10:24 • 26.04.13

Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը կարողացել է պահպանել առաջատարի դիրքը՝ ըստ 2013թ. 1-ին եռամսյակում ավտոմեքենաների համաշխարհային վաճառքի։ Երկրորդ և երրորդ տեղերում են General Motors և Volkswagen ընկերությունները, գրում է vestifinance.ru-ն։

 

Toyota Motor Corp-ի տվյալներով՝ առաջին եռամսյակում վաճառքի ծավալները կազմել են 2.430.000 ավտոմեքենա։ General Motors-ն այդ նույն ժամանակահատվածում կարողացել է իրացնել 2.360.000 մեքենա, Volkswagen-ը՝ 2.270.000։

 

Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում մրցակիցները կարողացել են ավելի մոտենալ առաջատարին։ Չնայած առաջատար լինելուն, նախորդ տարվա համեմատ Toyota-ի մեքենաների վաճառքի ծավալը նվազել է 2.2%-ով, իսկ GM-ում և Volkswagen-ում աճել է 3.6%-ով և 5.1%-ով՝ համապատասխանաբար։


Վաճառքի առավել շատ անկում Toyota-ն գրանցել է Չինաստանում՝ 13%, և Ճապոնիայում՝ 15%։ Միևնույն ժամանակ Toyota-ի վաճառքի ծավալները Հյուսիսային Ամերիկայում 1-ին եռամսյակում աճել են 7%-ով։

 

Ըստ 2012թ. արդյունքների՝ ընկերությունը վաճառել է 9.7 մլն ավտոմեքենա, GM-ն՝ 9.29 մլն։ Volkswagen-ի վաճառքի ծավալները կազմել են 9.1 մլն մեքենա։

 

Մինչև վերջերս վաճառքի ծավալներով 70 տարվա ընթացքում առաջատար էր General Motors կոնցեռնը։ Սակայն 2008թ. Toyota ընկերությանը հաջողվել է առաջ անցնել։

 

Toyota-ն պահպանել է առաջատարի դիրքը