Բագրատաշենում բերման է ենթարկվել թրաֆիքինգի մեջ կասկածվող Հունաստանի քաղաքացի
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 26-ին՝ ժամը 00.30-ին, Բագրատաշենի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետի
տարածքից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1973 թ. ծնված Բլիադձե Ջ.-ն։
Ըստ Ոստիկանության ծառայության՝ վերջինս հետախուզվում է Հունաստանի Հանրապետության Աթենքի ոստիկանության ինտերպոլի կողմից` Թրաֆիքինգ կատարելու համար:
Խափանման միջոց է ընտրվել կալանք:










