Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

10:25 • 26.04.13

Հանրապետության տարածքում ապրիլի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ։


Երևանում ապրիլի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.00C (2008թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 0.90C (1909թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 14.40C: