Բջջային սարքերի շուկայում Apple-ն իր տեղը զիջում է Samsung-ին

00:18 • 27.04.13

Apple-ը կորցրել է ամենաթանկ ընկերության կոչումն այն բանից հետո, երբ նրա բաժնետոմսերը էժանացան գրեթե 7%-ով: Վերջին 10 տարում առաջին անգամ անկում է ապրել ընկերության եռամսյակային եկամուտը: Այս բոլորը Apple-ի հետ կատարվել է ընդամենը 8 օրվա ընթացքում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Պատմության մեջ առաջին անգամ սմարթֆոնների շուկայում Apple-ի մասնաբաժինը նվազել է մինչև 18%-ի, մինչդեռ Samsung-ինը կազմում է 33%:


Սակայն Apple շարունակում է առաջատարի դիրքեր պահպանել օպերացիան համակարգեր արտադրողների շրջանում: iOS-ին բաժին է ընկնում արտադրանքի 48%-ը: Չնայած անկում նկատվում է նաև այստեղ, որովհետև անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 63%: Android-ին բաժին է ընկնում շուկայի 43%-ը, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 34%: Այս համակարգով պլանշետների վաճառքն ավելացել է 177%-ով: Առաջատարների եռյակը սահմանափակում է Windows-ը՝ 7.5% մասնաբաժնով:


Բյուջետային սմարթֆոնների ամենամեծ շուկան ունի Չինաստանը:


Strategy Analytics վերլուծական կենտրոնը հայտնում է, որ հունվար-մարտ ամիսներին մատակարարվել է 40.6 միլիոն պլանշետային համակարգիչ, ինչը 117%-ով բարձր է անցյալ տարվա ցուցանիշից:
 

Բջջային սարքերի շուկայում Apple-ն իր տեղը զիջում է Samsung-ին