Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

13:15 • 27.04.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի վարչական խորհրդի անդամների հետ՝ կազմակերպության տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։


Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների և շրջանների զարգացմանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար: