Բանգլադեշում շենքի փլուզումից 3 օր անց փլատակների տակից ողջ մնացած կնոջ են գտել

13:27 • 27.04.13

Բանգլադեշ երկրում ապրիլի 24-ին փլուզված շենքի փլատակների տակից այսօր ողջ մնացած կին է հայտնաբերվել, տեղեկացնում է rosbalt.ru-ն՝ ВВС-ին հղումով։


6 հարկանի շենքի փլուզման հետևանքով, վերջին տվյալներով մահացել է 323 մարդ։

 

Նախօրեին հաղորդվել էր, որ փրկարարներին հաջողվել է ողբերգությունից 2 օր անց փլատակների տակից ողջ դուրս բերել շուրջ 50 մարդու։

 

Rana Plaza համալիրը, որը գտնվում էր մայրաքաղաք Դհաքայի արվարձաններից մեկում, փլուզվել էր ապրիլի 24-ին։ Շինության մեջ գտնվում էին կարի 4 գործարան, բանկ, բազմաթիվ խանութներ։


Մասնավորապես, լրատվամիջոցների տեղեկություններով, այդ համալիրում արտադրվում է հագուստ՝ արևմտյան հայտնի ընկերությունների համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը 304-ն է։

2.300 մարդու հնարավոր է եղել փրկել։