Էստոնիայի նախագահական պալատում ռումբ են փնտրել
Անհայտ անձն այսօր հեռախոսով հայտնել է Էստոնիայի նախագահական պալատի ականապատման մասին, հայտնում է Life News-ը։ Զանգը ստացվել է տեղի ժամանակով առավոտյան 08.30-ին։
Անհայտ տղամարդը հայտնել է, որ պալատի շենքում ռումբ կա։
Սակայն զանգահարողը չի մանրամասնել, թե որտեղ է այն տեղադրված։ Նախագահական նստավայր է ժամանել սակրավորների և փրկարարների խումբը, տարվել են պայթուցիկի հայտնաբերման աշխատանքներ։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։
Ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով կարող էր մասնակցություն ունենալ միջադեպին։










