Դաղստանում հատուկ գործողության ընթացքում երեք զինյալներ են սպանվել

10:04 • 27.04.13

Գաղտնի բանդայի երեք մասնակիցներ ոչնչացվել են Դաղստանում իրականացված գործողության հետևանքով. այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ իրավապահ մարմինների հղումով։


«Հատուկ միջոցառման ընթացքում, որը տեղի է ունեցել Դաղստանի Խիվսկիի շրջանում, փորձ է արվել կանգնեցնել մարդատար մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել իրավապահ մարմինների պահանջին։ Սկսված փոխհրաձգության ընթացքում վարորդը, ապա նաև երկու ուղևորները, որոնք կրակ էին բացել հատուկջոկատայինների վրա, ոչնչացվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Նա հավելել է, որ երկու զինյալների ինքնությունն արդեն բացահայտվել է։