Դեբեդ գյուղում գայլերը մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակվել են ոչխարների վրա՝ այս անգամ հոշոտելով 20 կենդանի
10:15 • 27.04.13
Այսօր առավոտյան, ժամը 08:58-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դեբետ գյուղում գայլերը հոշոտել են Ա. Պետրոսյանին պատկանող 20 ոչխար:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ նմանատիպ մի դեպք պատահել էր կրկին նույն՝ Դեբետ գյուղում: Այն ժամանակ գայլերի բաժին էր դարձել 17 ոչխար:
Placeholder










