Օձերը ներխուժել են ամերիկյան դատարանի շենք

01:08 • 27.04.13

ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Ջեկսոն քաղաքի քաղաքային դատարանի աշխատակիցները ենթարկվել են օձերի հարձակմանը: Հայտնի չէ, թե ինչպես են սողունները ներխուժել հաստատության տարածք և հայտնվել աշխատասենյակներում, գրում է Вести.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին:

 

Սողուններին հայտնաբերել են աշխատասենյակներից մեկում ապրիլի 8-ին: Աշխատակիցը պատմել է, որ ամենախոշոր օձը եղել է մատի հաստությամբ և 10 սմ երկարությամբ: 

 

Համենայն դեպս աշխատակիցները խիստ վախեցել են անսպասելի հարձակումից: Կենդանաբան Պերսի Քինգը, ով ժամանել էր դատարան իրավիճակը պարզելու և վախեցած աշխատակիցներին հանգստացնելու համար, հայտնել է, որ նրանք վախենալու պատճառ չունեն, քանի որ օձերը թունավոր չեն և ոչ մի վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքին և առողջությանը: