Մոսկվայում կողոպտել և սպանել են տարադրամի փոխանակման կետում աշխատող ՀՀ քաղաքացուն. տարել են 4.5 մլն ռուբլի

12:16 • 27.04.13

ՌԴ ոստիկանությունն այսօր հաղորդել է Մոսկվայի կենտրոնում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է հայուհի գանձապահը, հայտնում է kp.ru-ն։
 

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Հայաստանի  Հանրապետության քաղաքացու դին, իսկ չհրկիզվող պահարանից անհետացել է 4.5 մլն ռուբլի։


Այս պահին հետաքննվում են հանցագործության մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» հոդվածի հատկանիշներով։


Նման միջադեպ Մոսկվայում տեղի էր ունեցել նաև անցյալ տարվա օգոստոսին։ Բարեբախտաբար այդ անգամ զոհեր չէին գրանցվել. գանձապահը ուղեղի ցնցում և այլ վնասվածքներ է ստացել։ Կինը փակելիս էր եղել իր աշխատավայրը երբ  վազելով 3 անծանոթ մարդ էր նրան մոտեցել, ծեծել էին և տարել չհրկիզվող պահարանի մոտ, որտեղից 1.8 մլն ռուբլի էին գողացել։