Մահացու վրաերթ Խանջյան փողոցում. վարորդը դիմել է փախուստի
Ապրիլի 27-ին` ժամը 01:00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա Հարություն Փ-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 02.30-ին գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, կատարվում է քննություն:










