Բարսելոնայում ձերբակալվել է պատմության մեջ ամենախոշոր կիբերհարձակման կազմակերպման մեջ կասկածյալը

00:25 • 27.04.13

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է հաքերի, ով կասկածվում էր պատմության մեջ հայտնի խոշորագույն կիբեհարձակման կազմակերպման մեջ, ինչը գլոբալ ցանցային ծառայությունների խափանում էր առաջացրել և դանդաղեցրել էր համացանցի աշխատանքը ողջ աշխարհում: Այս մասին ասվում է Հոլանդիայի դատախազության պաշտոնական մամլո հաղորդագրությունում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Այսպես կոչված «Ստոպհաուս» (Stophaus) կազմակերպության անդամ, Նիդերլանդների բնակիչ Օլաֆ Կամպհյոսը մեղադրվում է «Սփամհաուս» (Spamhaus) խմբի կայքերի վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ: Spamhaus-ը տարբեր փոստային ծառայություններին օգնում է պայքարել սպամի դեմ: Օլաֆ Կամպհյոին ձերբակալել են և կալանքի տակ են վերցրել Բարսելոնայում: Ոստիկանությունը նրա տանը որոնումներ է իրականացրել և առգրավել է համակարգիչներն ու բջջային կապի միջոցները: Ակնկալվում է, որ առաջիկայում նրան կփոխանցեն հոլանդական դատարանին:

 

Հաքերներն այս տարվա մարտին սկսել են DDoS գլոբալ հարձակումը. անհատական սերվերներին հազարավոր հաղորդագրություններ են ուղարկվել: Կիբերանվտանգության ոլորտի փորձագետները հաքերների այս ակցիան համարել են «պատմության մեջ ամենախոշորը», որը հանգեցրել էր համացանցի աշխատանքի դանդաղեցմանը ողջ աշխարհում և ինտերնետ ծառայությունների խափանումներին: