Դաղստանում ծայրահեղական կազմակերպության ավելի քան 10 անդամներ են ձերբակալվել
Մեքենաների շարասյունը, որոնցում եղել են «Հիզբ ութ-Թահրիր» ծայրահեղական կազմակերպության անդամները կանգնեցվել է ՌԴ Դաղստանի Կիզլյար քաղաք տանող ճանապարհին, 12 մարդ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Ներքին գործերի նախարարության կայքին:
Ձերբակալությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 17:30-ին: «Կիզլյարի ոստիկանական անցակետում կանխվել է 25 մեքենաներից բաղկացած շարասյան՝ քաղաք մուտք գործելու փորձը: Մեքենայում եղել են «Հիզբ ութ-Թահրիր» ծայրահեղական կազմակերպության անդամները իրենց դրոշակներով, ովքեր մտադրված էին չթույլատրված միջոցառում անցկացնել քաղաքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վարչությունից տեղեկացրել են, որ ձերբակալվել է 12 մարդ, ովքեր տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք:










