Սևան-Երևան ավտոճանապարհին «Մերսեդես» է շրջվել

18:34 • 27.04.13

Ապրիլի 27-ին` ժամը 16:01-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 31 ՍԼ 706 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը` 46-ամյա Կ. Ղարիբյանը, հոսպիտալացվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը: