Ոչ մի հանցավոր անփութություն և չար մտադրություն Սերգեյ Մագնիտսկու մահվան գործում չի եղել. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ ոչ մի «չար մտադրություն և հանցավոր անփութություն չի եղել» քննչական մեկուսարանում Hermitage Capital հիմնադրամի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու մահվան գործում և ընդգծել, որ այն փակ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցը։
«Ողբերգություն է տեղի ունեցել։ Իսկ ինչ է, ամերիկյան բանտերում ոչ ոք չի՞ մեռնում, ինչ է։ Չի եղել ոչ կտտանք, ինչպես այդ մասին խոսում են, ոչ մի այլ բան, ինչը կպահանջեր քրեական պատասխանատվության ենթարկել պաշտոնատար անձանց։ Այդ գործը փակված է»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն՝ ի պատասխան Մագնիստկու մահվան, ընդունել է օրենք, որը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ մի շարք քաղաքացիների նկատմամբ, ովքեր, ենթադրաբար, մասնակցություն են ունեցել նրա մահվանը։










