Աֆղանստանի թալիբները հայտարարել են գարնանային արշավ սկսելու մասին

13:19 • 27.04.13

Աֆղանստանի թալիբներն այսօր մի շարք լրատվամիջոցներին հաղորդագրություն են ուղարկել, որում նշվում է «գարնանային հարձակում» սկսելու մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Թալիբների պնդմամբ՝ իրենք  նախատեսում են մահապարտ ահաբեկիչների կողմից նոր հարձակումների իրականացում օտարերկրյա ռազմական օբյեկտների և դիվանագիտական հաստատությունների վրա։


ՆԱՏՕ-ն դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը։