Ճապոնիայի վարչապետն ավտովթարի է ենթարկվել Տոկիոյում

18:49 • 27.04.13

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավտովթարի է ենթարկվել, հայտնում է Lifenews.ru-ն:


Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնական փողոցներից մեկում:


Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ իրար է բախվել միանգամից հինգ մեքենա, այդ թվում՝ երկրի վարչապետի և նրա թիկնապահների մեքենաները:

 

Հետևից ընթացող մեքենաներից մեկը բախվել է վարչապետի մեքենային, ինչի հետևանքով այն շեղել է ընթացքի ուղղությունը և բախվել այլ մեքենաների:

 

Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով վարչապետը չի տուժել, իսկ նրա երկու թիկնապահներն աննշան մարմնական վնասվածքներ են ստացել: