Facebook-ը հայտնել է, թե որքան աշխատավարձ է ստանում Ցուկերբերգը
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2012 թվականին ընկերությունից ստացել է 1,9 մլն դոլար՝ որպես աշխատավարձ և փոխհատուցումների վճար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ԱՄՆ բորսաների և արժեթղթերի հանձնաժողովի կայքը։
Մեկ տարի ավելի վաղ՝ 2011-ին, Ցուկերբերգը ստացել է 1,7 մլն դոլար։
Facebook-ի գործադիր տնօրենը չի համարվում սոցցանցի ամենաշատ վճարվող թոփ մենեջերը։ Ցանցի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը, օրինակ, 2012-ին վաստակել է 26,2 մլն դոլար։










