Սարյան փողոցում 3 ավտոմեքենա են բախվել իրար
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 28-ին՝ ժամը 00.19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 24 հասցեում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 10 PP 007, «Օպել» մակնիշի 6090S և «Մերսեդես» մակնիշի 30 LS 282 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները հոսանքազրկել են:










