Գովազդային նոր տեխնոլոգիան չափում է դրա արդյունավետությունը՝ ըստ դիտողի դեմքի շարժումների
Բրիտանական Affectiva ընկերությունը, որը տեխնոլոգիայի միջոցով չափում է մարդկանց հուզականությունը, զարգացնում է մի տեխնոլոգիա, որը զգացմունքները գնահատելու համար է և կարդում է մեկ րոպեում տեղի ունեցող դեմքի արտահայտության փոփոխությունները: Վեբ տեսախցիկով և ընկերության հատուկ տեխնոլոգիայով հագեցած հեռուստացույցը կարող է որոշել, թե որ հաղորդումներն է նախընտրում դիտել հեռուստադիտողը՝ վերլուծելով այն հուզական ռեակցիաները, որոնք հեռուստադիտողը ցուցաբերում է հաղորդումները դիտելիս:
Affectiva-ի դեմքի արտահայտությունը վելուծող ծրագիրն արդեն օգտագործվում է խոշոր գովազդատուների կողմից, որոնցից են Unilever-ը և Coca-Cola-ն, որոնք նախկինում հիմնվում էին գովազդի փորձարկման հետազոտությունների վրա:
Նոր Affdex տեխնոլոգիան ձայնագրում է գովազդ դիտողների դեմքի արտահայտությունները և հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով վերլուծում է դեմքի նուրբ շարժումները: Այնուհետև այն ընկալում և վերլուծում է հեռուստադիտողի նոր ռեակցիան՝ ավելացնելով այն նախորդ պահի տվյալին: Այսպիսով, ընկերությունները կարող են տեսնել, թե նախկինում ինչպիսի ազդեցություն է թողել գովազդը դիտողի վրա: Affdex-ը կարող է նաև որոշել՝ արդյոք դիտողի ամբողջական ռեակցիան դրական, թե բացասական է եղել գովազդը դիտելիս:
2011-ին շրջանառության մեջ դրվելուց հետո Affdex-ն արդեն կիրառվել է մի շարք կարևոր միջոցառումների ժամանակ՝ չափելու համար լսարանի հուզականությունը: Այդ միջոցառումների շարքում են 2012-ի ԱՄՆ-ի նախագահական քննարկումները և այս տարվա Super Bowl-ի մրցաշարը:










