Փոխհրաձգության հետևանքով Հռոմի պապի ելույթը հետաձգվել է
Հռոմում՝ վարչապետի գրասենյակի առաջ նոր կառավարության երդման արարողության ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով հետաձգվել է Հռոմի պապի կիրակնօրյա ելույթը, հայտնում է Gazeta-ն։
Ելույթը հետաձգվել է անվտանգության նկատառումներով: Դրա շրջանակներում Հռոմի պապն ավանդաբար «Անգելուս» ուղերձն է հղում հավատացյալներին իր նստավայրի պատշգամբից:
Ավելի վաղ Լուիջի Պրետի անունով գործազուրկ տղամարդը, որը ըստ իտալական ԶԼՄ-ների հոգեկան հիվանդ է, կրակ էր բացել Հռոմի կենտրոնում՝ վիրավորելով առնվազն 2 մարդու։










