Հունիսին Apple-ը հավանաբար կներկայացնի իր հաջորդ հայտնությունը

23:45 • 28.04.13

Այս տարվա հունիսի 10-14 անցկացվող Ծրագրավորողների համաշխարհային համաժողովի ժամանակ (Worldwide Developer Conference – WWDC) Apple-ը հավանաբար կներկայացնի իր հաջորդ մեծ հայտնությունը, գրում է Business Insider-ը և ենթադրում, որ այն պարզապես գաջեթ չի լինի, ինչպես iPad-ը կամ iPhone-ը, այլ՝ նոր ծրագրային ապահովում:

 

WWDC-ում iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար հավելվածներ և ծրագրեր մշակող հազարավոր ընկերություններ կհավաքվեն՝ լսելու Apple-ի նորագույն ծրագրային նորարարության մասին, որը հավանաբար կվերաբերի օպերացիոն համակարգին՝ iOS-ին և iCloud ծառայությանը: 

 

Apple ընկերությունը որևէ նոր արտադրանք չի ներկայացրել արդեն 230 օր. սա պատմության մեջ ամենաերկար ժամանակահատվածն է: 

 

 

Հունիսին Apple-ը հավանաբար կներկայացնի իր հաջորդ հայտնությունը