Բանգլադեշի գործարանի փլատակների տակ մնացած կինը միայնակ ծննդաբերել է

15:03 • 28.04.13

Օրեր առաջ Բանգլադեշի մայրաքաղաք Դակայում հագուստի գործարաններից մեկի փլուզման հետևանքով աշխատողներից մեկը, մնալով փլատակների մեջ, ստիպված է եղել միայնակ ծննդաբերել։


Ինչպես նշում է Mirror-ը, նորածինն ու մայրն անօգնական վիճակում 4 օր գտնվել են փլատակների մեջ։ Ի վերջո, փրկարարները հայտնաբերել են նրանց ու դուրս բերել։


Շտապօգնության աշխատակիցները նշել են, որ 20-ամյա մորն ու նրա փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում։


Ընդհանուր առմամբ, շենքի փլուզման դեպքը դարձել է 363 մարդու մահվան պատճառ։ Գործարանի շենքը վթարային է եղել, իսկ մարդկանց՝ դրա ներսում գտնվելը՝ արգելված։ Այնուհանդերձ աշխատողները չեն տարհանվել, ինչի հետևանքով զոհերի այսպիսի մեծ թիվ է գրանցվել։