363 զոհ, 9 փրկված, 6 ձերբակալված. Բանգլադեշում շենքի փլուզման զարգացումները
Բանգլադեշի մայրաքաղաք Դհաքայում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 363-ի հայտնում է Courier Mail-ը:
Դեպքի վայրում աշխատող փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 9 մարդու դուրս բերել, չնայած ողբերգությունը տեղի է ունեցել 5 օր առաջ՝ չորեքշաբթի օրը:
CNN-ը հայտնում է, որ շենքի տերը ձերբակալվել է Հնդկաստանի սահմանին: Ընդհանուր առմամբ այս գործով 6 ձերբակալված կա, նրանց թվում գործարանների տերեր, որոնք գտնվում էին փլված 8 հարկանի շենքում:










