Բանգլադեշի մայրաքաղաքում ձերբակալվել է փլուզման հետևանքով 370 կյանք խլած գործարանի սեփականատերը
Բանգլադեշում ձերբակալվել է փլուզված գործարանի սեփականատերը, ով փորձում էր հատել Հնդկաստանի հետ երկրի սահմանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Բանգլադեշի ոստիկանության տվյալներով, ձերբակալելուց անմիջապես հետո Մոհամմեդ Սոհել Ռանային ուղղաթիռով տեղափոխել են մայրաքաղաք Դհաքա:
Հարավասիական պետության իրավապահ մարմիններն ավելի վաղ ձերբակալել էին ևս վեց մարդու, ովքեր կասկածվում են ողբերգությանը մասնակցություն ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ գործարանի փլուզման հետևանքով զոհվել էր 370 մարդ: Որոշ աղբյուրների համաձայն՝ տեղեկացվում է նաև, որ շենքի փլատակների տակ դեռևս շուրջ հարյուր մարդ է մնացել:
«Բոլոր մեղավորները կկրեն իրենց պատիժը», - հայտնել է երկրի վարչապետ Շեյխ Խասինան: Կառավարությունը նյութական աջակցություն կցուցաբերի զոհվածների ընտանիքներին, հայտնել է կառավարության ղեկավարը:










