Պակիստանում նախընտրական շտաբերում պայթյուններ են որոտացել.8 զոհ

14:22 • 28.04.13

Պակիստանի հյուսիս-արևմուտքում 2 հարձակում է իրականացվել նախընտրական շտաբերի վրա, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 35-ը վիրավորվել են, հայտնում է Courier Mail-ը:


Թիրախները եղել են անկախ թեկնածուների շտաբը Քոհաթ, մյուսը՝ Փեշավար քաղաքում:


Սա վերջին արյունահեղությունն է, որ տեղի է ունենում հաջորդ ամիս սպասվող ընտրություններից առաջ:


Ապրիլի
11-ից ի վեր ընտրությունների պատճառով իրականացված հարձակումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել այդ երկրում:

Պակիստանում թալիբները թիրախ են դարձնում աշխարհիկ կուսակցություններին: