Ինչպես ջնջել տվյալները հին համակարգչից կամ հեռախոսից
Հաճախակի մարդիկ համակարգչում պահպանում են կարևոր հին փաստաթղթեր, ինչպիսիք են բանկային և հարկային հաշվետվությունները, որոնք այլև չեն տնօրինում: Այնուհետև դեն նետելով հին համակարգիչը՝ դրանց հետ միասին մարդիկ իրենց վերահսկողությունից դուրս են թողնում նաև իրենց տվյալները: Business Insider-ը ներկայացնում է անվտանգության փորձագետների կարծիքները, ովքեր խորհուրդ են տալիս ջնջել բոլոր հին փաստաթղթերը համակարգչից, որպեսզի դրանք երբևէ չընկնեն անձնական տվյալներ գողացողների ձեռքը:
Պարզապես ջնջելով փաստաթղերը shift+delete ստեղների միջոցով, նրանք դեռևս չեն անհետանում համակարգչից:
Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործված համակարգչով աշխատելուց առաջ այն ֆորմատ անել և նոր օպերացիոն համկարգ տեղադրել: Խորհուրդ է տրվում նաև համակարգչից ջնջել պարունակվող ողջ ինֆորմացիան:
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Մեդինա շրջանի Vestige թվային տեխնոլոգիաների ընկերության գլխավոր մասնագետ Գրեգ Կելլին հայտնում է, որ համակարգիչների պարագայում այնքան էլ բարդ չէ ջնջել հին տեղեկատվությունը, եթե ճիշտ հետևել հրահանգներին:
«Դա իրականացնելու հեշտ տարբերակներից մեկը Windows Vista համակարգն է, կամ կարելի է ստեղծել սկավառակը վերականգնող համակարգ, այնուհետև ֆորմատ անել համկարգիչը՝ հետևելով սովորական հրահանգներին», հայտնում է ծրագրեր պատրաստող BWSI ընկերության՝ զարգացման և հետազոտության գծով փոխնախագահը:
Համենայն դեպս, հնարավոր է չստացվի ամբողջովին ազատել համակարգիչը հին տվյալներից և փաստաթղթերից: Այս դեպքում անհրաժեշտ է դիմել տեխնիկ մասնագետի, ով պարզապես տվյալները ջնջելուց , ֆորմատ անելուց և նոր օպերացիոն համակարգ տեղադրելուց բացի կկարողանա համապատասխան ծրագրերի միջոցով մաքրել համկարգիչը հին տվյալներից:
Տվյալները ջնջել համակարգչից ավելի հեշտ է, քան բջջային սարքավորումներից: Սմարթֆոնների դեպքում արդեն կիրառվում է բջջային հեռախոսներիից տվյալները ջնջելու հավելված, օրինակ, հեռախոսը կորցնելու պարագայում, սակայն այդ տեխնոլոգիան դեռևս նոր է և կարող է ամբողջությամբ չմաքրել սմարթֆոնը պարունակվող ինֆորմացիայից:










