Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է գոմն ու տան տանիքը

11:13 • 28.04.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 08.22-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում այրվում է տուն:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Վարդենիս քաղաքի Տերյան փողոցի թիվ 14 տան տանիքը և տանը կից անասնագոմը:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին, մարվել` 09.10-ին: Այրվել են Պ. Հովհաննիսյանին պատկանող անասնագոմն` ամբողջությամբ (45քմ) և տան տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ):