Ալժիրի նախագահը սրտի կաթված է ստացել և տեղափոխվել Ֆրանսիա
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան կաթված է տարել և տեղափոխվել Փարիզ՝ բուժման, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Ալժիրի պետական լրատվական գործակալության տեղեկությունը:
Ըստ աղբյուրի՝ «բարդացումներ չկան»: Սակայն նախագահի բժիշկները լրացուցիչ ստուգումներ են նշանակել:
Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ 76-ամյա նախագահը տեղափոխվել է Val de Grace հիվանդանոց, որտեղ բուժվել է նաև 2005-ին:
Ալժիրի նախագահը հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, ինչը նրա առողջական վիճակի մասին բազմաթիվ խոսակցությունների տեղիք է տալիս: Աբդելազիզ Բուտեֆլիկան նախագահում է 1999-ից:










