Անգամ 1 օր չեմ կարող ապրել առանց դրանց, ասում է Google Glass-ի առաջին փորձարկողը
Ամերիկյան հանրահայտ Google ընկերությունը միջազգային լրատվամիջոցներում մեծ իրարանցում առաջացրած Google Glass հեղափոխական ակնոցի առաջին նմուշները հանձնել է փորձարկման։ Առաջին հաջողակներից մեկը՝ ամերիկացի բլոգեր Ռոբերտ Սքոբլը, ում հնարավորություն է ընձեռվել փորձարկել ապագայի ակնոցը, կիսվել է իր տպավորություններով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, բլոգերն ասել է, որ այդ ակնոցն իր կյանքն անսպելիորեն փոխել են, ինչի արդյունքում նա այլևս ոչ մի օր չի պատկերացնում առանց դրանց։ Սքոբլը Google Glass-ը կրել է 2 շաբաթ անընդմեջ։
Նրա կարծիքով, ակնոցն ավելի սոցիալական են, քան բջջային հեռախոսներն ու սմարթֆոնները, քանի որ դրանք հնարավոր է կառավարել ձայնային հրահանգների միջոցով։
Բացի այդ բլոգերին տպավորել է ակնոցի տեսախցիկի լայն հնարավորությունները, որոնք թույլ են տալիս ¼ վայրկյանում մի քանի կադր լուսանկարել։
Սքոբլի խոսքերով, ակնոցն ունակ է ամբողջովին հեղափոխել օգտատիրոջ կյանքը՝ ընդգծելով, որ սարքի տեխնիկական բնութագիրը կատարյալ է, իսկ լիարժեք հաջողության համար հարկավոր է միայն հարմար գին ընտրել։
Նրա կարծիքով, եթե Google-ն ակնոցի համար 500 դոլարից ոչ ավելի գին սահմանի, ապա սարքի հաջողությունն անասելի կլինի։
Google-ը մտադիր է ակնոցը վաճառքի հանել մինչև տարվա վերջ՝ 1500 դոլար գնով։










