Իսլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը

12:24 • 28.04.13

Իսլանդիայի անկախության կուսակցության ղեկավար Բյարնի Բենեդիկտսոնը հայտարարել է, որ շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իր կուսակցությունը, ինչի արդյունքում իրեն բաժին կհասնի վարչապետի պաշտոնը։


Ինչպես նշում է РИА- Новости-ն, ձայների նախնական հաշվարկի համաձայն, Բենեդիկտսոնի ղեկավարած կուսակցությունը կստանա աշխարհի ամենահին խորհրդարանի 63 տեղերից 20-ը։


Իշխող ձախակենտրոն Սոցիալ-դեմոկրատական դաշինքը կստանա միայն 9 խորհրդարանական աթոռ։


Իսլանդիայի անկախության կուսակցությունը ղեկավարել է երկիրը 18 տարի՝ մինչ 2009թ., երբ ընտրությունների արդյունքում կառավարման ղեկը ստանձնեց Սոցիալ–դեմոկրատական դաշինքը։


Իսլանդիան հանդիսանում է խորհրդարանական պետություն, որի խորհրդարանն աշխարհում ամենահինն է։ Դրա առաջին նիստը տեղի է ունեցել դեռևս 930թ.։ Ներկայում խորհրդարանն ունի ընդամենը 63 տեղ։