Իրաքում ժամանակավորապես կասեցվել է 10 հեռուստաընկերությունների աշխատանքը
Իրաքի իշխանությունները ժամանակավորապես ետ են կանչել 10 արբանյակային հեռուստաընկերությունների արտոնագրեր` հեռարձակողներին մեղադրելով բռնություն և կրոնական անհանդուրժողականություն քարոզելու մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ իրաքյան պետական պաշտոնյա Մուջահիդ Աբու Հայիլի, հեռուստաալիքների հեռարձակումը երկրում դադարեցվել է, իսկ աշխատակիցներին արգելվել է տեղաշարժվել երկրում և հաղորդագրություններ փոխանցել:
Հեռուստատեսությունները, որոնց թվում է նաև «Ալ-Ջազիրան», հերքել են մեղադրանքները:










