Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի զինված օդուժն ավիահարված է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել։
Ինչպես նշում է Russia Today-ը, վկայակոչելով հրեա զինվորականներին, իսրայելական կողմի ավիահարվածին նախորդել է ՀԱՄԱՍ շարժման հրթիռակոծությունը՝ Իսրայելի հարավի ուղղությամբ։
Անցած տարվա նոյեմբերին 8 օր տևած պաղեստինա-հրեական հակամարտությունից հետո հրադադարի համաձայնություն է կնքվել 2 կողմերի միջև։ Այնուհանդերձ, հրադադարը խախտվել էր ապրիլի 3-ին՝ կրկին Իսրայելի ավիահարվածի հետևանքով։










