Քադաֆիի ազատման պահանջով զինված անձինք շրջապատել են Լիբիայի արտգործնախարարության շենքը

21:38 • 28.04.13

Ավտոմատներով զինված տղամարդիկ բեռնատարներով կիրակի շրջապատել են Լիբիայի արտգործնախարարության շենքը Տրիպոլիում և թույլ չեն տալիս նախարարության աշխատակիցներին ներս մտնել, տեղեկացնում է CNN-ը՝ մեջբերելով նախարարության աշխատակցին:


Զինված տղամարդիկ պահանջել են աշխատակիցներից հեռանալ շենքից և ազատել Լիբիայի ղեկավար Մուհամեդ Քադաֆիին, տեղեկացրել է պաշտոնյան, ով չի ցանկացել հայտնել իր անունը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

 

Աղբյուրի տեղեկացմամբ, նախարարության աշխատակիցները ահաբեկվել են և ստիպված են եղել հեռանալ:

 

Ականատեսները պատմել են, որ տասնյակ զինվորական բեռնատարներ տեղակայված են նախարարություն տանող ճանապարհին: