Մեքսիկական բանտում տեղի ունեցած անկարգությանը զոհ է դարձել 17 մարդ
Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգի «Լա Պիլա» բանտում տեղի ունեցած բախումների հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 65-ը տարբեր աստիճանի վնասվածներ են ստացել։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, բանտարկյալների միջև, դեռևս անհայտ պատճառներով, շաբաթ օրը կոնֆլիկտ է ծագել։ Թեև անվտանգության աշխատողներին հաջողվել է կարգուկանոն հաստատել, այնուհանդերձ, զոհերից խուսափել չի հաջողվել։
Իրավապահների վարկածներից մեկի համաձայն, անկարգությունների մասնակիցները պատկանում են նարկոկարտելներին։
Մեքսիկայի բանտերում մահացու ելքով բախումները հազվադեպ բնույթ չեն կրում։ Միայն ընթացիկ տարում բախումների հետևանքով 68 մարդ է զոհվել։










