8 նոր փաստ, թե ինչպես է երաժշտությունն ազդում մեզ վրա. Smithsonian

09:34 • 28.04.13

Ինչու՞ է երաժշտությունը մեզ վրա խորը ազդեցություն թողնում: Այս փաստը փորձել են պարզել Մոնրեալում գտվող ՄակԳիլլա համալսարանի 2 գիտնականներ՝ Անն Բլադը և Ռոբերտ Զատորրեն՝ գտնելով դրա հոգեբանական մեկնաբանությունը, հաղորդում է inoСМИ-ն՝ հղում կատարելով Smithsonian-ին:


MRT սքանի միջոցով հաջողվել է պարզել, որ այն ժամանակ, երբ մարդիկ լսում են երաժշտությունը, որը նրանց դուր է գալիս, լիմբիկ և նրան հարող գլխուղեղի մասերը դառնում են ավելի ակտիվ: Այս հատվածները կապված են ռեակցիաների հետ, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ մարդը ունենում է ուրախ տրամադրություն:


Այնուամենայնիվ այս ազդեցության առաջացման պատճառները շարունակում են հանելուկ մնալ: Սակայն մոտ 60 տարի առաջ առաջարկված վարկածում նշվում է, որ դա կապված է սպասված ակնկալիքների հետ՝ երաժշտությունը ձևավորում է մոդելներ, որոնց համաձայն մենք կանխատեսում ենք, թե ինչ կլինի հետագայում, և այն ժամ, երբ մենք ճիշտ ենք լինում, մենք պարգևատրում ենք ստանում: Որոշ մարդիկ ենթադրում են, որ դա եկել է հին ժամանակներից, երբ կենդանիների արձակած ձայները տարբերելը կյանքի և մահվան հարց էր: Այդ ժամանակ մեծ կարևորություն ուներ արագ զգացմունքային ռեակցիան:


Ըստ այս վարկածի, ձայների ընկալումը մեզ մոտ դարձել է բնազդային ռեակցիա: Սակայն երաժշտության մասին մենք պարբերաբար նոր բաներ ենք իմանում: Ահա 8 նոր փաստեր, որոնք հայտնաբերվել են գիտնականների կողմից և հրապարակվել են միայն վերջին ամիսների ընթացքում:


1. Արդյո՞ք դուք դրա տակ կպարեք. Տորոնտոյից հետազոտող Վելորի Սալիմպուրը ցանկացել է իմանալ, արդյոք սիրված երգի հանդեպ զգացմունքային ռեակցիան կապված է հենց երաժշտության կամ որոշակի անձնական կապվածության հետ: Դրա համար նա մի խումբ մարդկանց առաջարկել է լսել երգերի 30 վայրկյան տևողությամբ հատվածներ, որոնք նրանք նախկինում չէին լսել: Դրանից հետո նա նրանց հարցրել է, թե որքան կվճարեին յուրաքանչյուր երաժշտության համար: Եվ այն ժամանակ, երբ նրանք երաժշտություն էին լսում, նա անցկացնում էր նրանց ուղեղի տոմոգրաֆիան: Ստացված տվյալների վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ այն ժամանակ, երբ ակտիվանում էր ուղեղի այն հատվածը, որը կապված է հաճելի զգացողությունների հետ, մարդիկ պատրաստ էին վճարել երաժշտության համար:


2. Հարվածային գործիքների վրա իրականացված սոլոն չի հաշվում. ՄակԳիլլ համալսարանի 2 հոգեբաններ պարզել են, որ իրականում հանգիստ երաժշտությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան կատվախոտը:


3.Եթե միայն նրանց սիրած երաժշտությունը «Մետալլիկայի» շարքից չէ. Նյու Յորքի Beth Israel Medical Center բժշկական կենտրոնում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն ժամանակ, երբ ծնողները իրենց երեխաների համար, որպես օրորոցային ընտրել են իրենց սիրած երգը, ապա դա խթանել է երեխաների շրջանում սթրեսսի նվազեցմանը:


4.Հոգու ամբողջական մեկուսացումը. Ստենֆորդից նյարդաբան Դենիել Էբրամսը հայտնաբերել է, որ երբ տարբեր մարդիկ լսում էին միևնույն ստեղծագործությունը, ապա նրանց գլխուղեղներում տեղի էին ունենում նմանօրինակ գործընթացներ: Եվ այդ նմանությունները գրանցվում էին ոչ միայն գլխուղեղի այն հատվածներում, որոնք կապված են ձայնային տվյալների վերամշակման հետ, այլ նաև այն հատվածներում, որոնք պատասխանատու են ուշադրության, հիշողության և շարժման համար:


5. Դուք գիտեք, որ ձեզ դուր է գալիս «Gangnam Style»-ը … Դե կներեք: Նմանօրինակ երգերի հետազոտությունը ցույց է տվել, որ մենք սովորաբար չենք կարող ազատվել ոչ վատ երգերից: Ավելի հաճախ դրանք այն երգերն են, որոնք մեզ դուր են գալիս, սակայն մենք չենք ցանկանում դա խոստովանել: Նման երգերից ազատվելու համար հետազոտող Այրի Հայմանը խորհուրդ է տվել զբաղվել, որևէ գործով, որի ժամանակ պետք է օգտագործել ձեր աշխատող հիշողության ակուստիկ և վերբալ բաղադրիչները:


6. Չկան լեզվական խոչընդոտներ. Նախկինում արված հետազոտությունները ցույց էին տվել, որ երաժշտական կրթություն ունեցող մարդիկ, ավելի հեշտ են 2-րդ լեզուն սովորում, իսկ վերջին հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր խոսում են այնպիսի լեզուներով, որոնցում բառի նշանակությունը կախված է ձայներանգից, ավելի հեշտ են երաժշտություն սովորում: Նման լեզու է չիներենի կանտոնյան խոսվածքը, որը հասկանալու համար մարդիկ պետք է սովորեն 6 տարբեր ձայներանգներ: Ուսումնառության ընթացքում արված փորձարկումների ժամանակ պարզ է դարձել, որ այս լեզվով խոսող մարդկանց գրանցած արդյունքները 20%-ով ավելի բարձր էին, քան անգլիախոս մարդկանց մոտ:


7.Օրերից մի օր դու ինձ շնորհակալություն կասես: Ըստ Journal of Neuroscience ամսագրում հրապարակված գիտական տվյալների, մինչև 7 տարեկանը երաժշտության ուսուցանումը կարող է էական ազդեցություն թողնել ուղեղի զարգացման վրա: Որպես կանոն, այն մարդկանց մոտ, ովքեր մանուկ ժամանակ ուսումնասիրել են ակորդները, ավելի ակտիվ է կապը ուղեղի այն հատվածների միջև, որոնք պատասխանատու են շարժական ակտիվության համար:


8.Դուք ինչ-որ բա՞ն ասացիք: Նոր Հարավային Ուելսից գիտնական Գերի Հաուսլին անցկացրել է հետազոտություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ բարձր երաժշտությունը լսողության վրա անդրադառնում է միայն 12 ժամով: Նրա հետազոտության արդյունքում պարզվել է, որ աղմուկի բարձրացման արդյունքում ներքին ականջը արտադրում է հատուկ հորմոններ, որը կրճատում է ձայնային տեղեկությունների ծավալը, որոնք փոխանցվում են ականջային մազերի բջիջների միջոցով:


 

8 նոր փաստ, թե ինչպես է երաժշտությունն ազդում մեզ վրա. Smithsonian