Իտալիայի վարչապետի նստավայրի մոտ կրակ բացած անձն իր գործողությունները հիմնավորել է քաղաքական գործիչների հանդեպ զայրույթով
Հռոմում՝ Իտալիայի վարչապետի գրասենյակի մոտ, կրակոցներ են հնչել, հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ ըստ ամենայնի՝ խոսքը փոխհրաձգության մասին է:
Ըստ Reuters-ի՝ կան վիրավորներ, որոնք ականատեսների վկայությամբ ոստիկաններ են:
Sky News-ը նույն առիթով հայտնում է, որ կա ձերբակալված, որը ըստ AP-ի հոգեկան հիվանդ է եղել: НТВ-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոր կառավարության երդման արարաղության ժամանակ:
14:42
Իտալական La Repubblica-ն հայտնում է, որ հնչել է 4 կրակոց, իսկ վիրավորների թվում նաև հղի կին կա:
Հռոմի քաղաքապետը, ըստ Коммерсант-ի հանդես է եկել հայտարարությամբ, որ կատարվածը ահաբեկչություն չէ:
20:55
Տղամարդը, ով Իտալիայի նոր կառավարության երդմնակալության արարողության ժամանակ կրակ էր բացել Հռոմի փողոցներից մեկում և վիրավորել էր 2 ոստիկանի և պատահական անցորդի, իրավապահներին պատմել է, որ նրան առաջնորդում էր քաղաքական գործիչների հանդեպ զայրույթը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Հռոմում գտնվող Կվիրինալյան պալատից մոտ 1 կմ հեռավորության վրա, որտեղ տեղի էր ունենում երդման արարողությունը: Իտալիայի ներքին գործերի նախարարը կատարվածը անվանել է «գործազուրկի դժբախտ արարք»:
Խորհրդարանական ընտրություններից հետո, որում ակնհայտ հաղթող չէր առանձնացվել, նոր կառավարություն ձևավորելու համար պահանջեց 2 ամիս:










