Ֆրանսիացի լրագրողը տարվել է գրազը և եթերում առնետ կերել (տեսանյութ)

17:50 • 28.04.13

Ֆրանսիացի ֆուտբոլի վերլուծաբան Էրիկ դի Մեկոն տարվել է գրազը և եթերում առնետ կերել, հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը:


«Մարսել» ակումբի տնօրեն Ժան-Կլոդ Դոսյեն ժամանակին իսպանացի ֆուտբոլիստ Սեսար Ասպիլիկուտուին բնորոշել էր որպես թիմի ապագա խաղացող: Ի պատասխան «Մարսելի» նախկին խաղացող և ռադիոլրագրող դի Մեկոն ասել էր, որ եթե նման բան լինի, ապա նա առնետ կուտի:


Եվ քանի որ դա տեղի է ունեցել, դի Մեկոն ստիպված է եղել կատարել խոստումը: