Ֆրանսիայում բնակելի շենք է փլուզվել, կան զոհեր

17:11 • 28.04.13

Ֆրանսիայի հյուսիս-արևելքի Ռեյմս քաղաքում բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է, հայտնում է РИА Новости-ն:


Ըստ France Presse-ի՝ միջադեպի հետևանքով հնարավոր է մարդիկ զոհված լինեն:


Գործակալությունը բառացիորեն հայտնել է, վկայակոչելով փրկարարներին, որ դեպքի վայրում «շատ զոհեր ու տուժածներ» կան:


Տեղի իշխանությունները առայժմ չեն հայտնում զոհերի մասին:


RT -ն հայտնում է 2 զոհի մասին, նշում, որ փլուզումն առաջացել է գազի պայթյունից, որի հետևանքով 10 բնակարան է քանդվել: