Samsung-ն այս ամառ կարող է թողարկել գերամուր Galaxy S4 հեռախոս

09:05 • 28.04.13

Samsung ընկերությունում զարգացնում են անփոշեթափանց և ջրակայուն Galaxy S4 հեռախոսը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի հրապարակած տվյալների համաձայն՝ Samsung-ը կթողարկի իր հաջորդ սերնդի Galaxy S4 հեռախոսը հունիսին, որը կունենա ընդամենը 4.3 դյույմ լայնություն:

 

Գերկայուն ամրությամբ Galaxy S4-ը կդառնա ապրանքանիշի նոր առաջատար հեռախոսը, որը կարող է գերազանցել հիմնական մրցակից ընկերություններին՝ Google-ին և Motorola-ին: Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը և գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը մեջբերել են Motorola -ի կողմից արվող աշխատանքները, որոնք ուղված են այնպիսի հեռախոսներ ստեղծելուն, որոնք ընկնելուց չեն կոտրվի և ջուրն ընկներից չեն վնասվի:


Ինչևիցէ, Samsung-ի և Google-ի հարաներություններն արդեն իսկ լարված են՝ կապված կորեական սմարթֆոնի (OEM) հետ, որի աճող վերահսկողությունը անդրոիդ համակարգի շուկայում նյարդայնացնում է Google-ին:
 

Samsung-ն այս ամառ կարող է թողարկել գերամուր Galaxy S4 հեռախոս