Վենեսուելայում մեղադրանքներ են ներկայացվել ամերիկացի կինոգործչին
Վենեսուելայում մեղադրանքներ են ներկայացվել ամերիկյան կինոռեժիսոր Տիմոտի Թրեյսին: Կասկածներ կան, որ նա նախագահական ընտրություններից հետո երկրում անկարգություններ է հրահրել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թրեյսին մեղադրվում է հանցավոր համաձայնության, հանցավոր նպատակով կապեր հաստատելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Մեղադրանքները ներկայացնելուց հետո դատարանը վճռել է նրան թողնել բանտում:
Թրեյսի ընկերները պնդում են, որ նա Վենեսուելա էր մեկնել վավերագրական ֆիլմ նկարահանելու համար և չէր հետապնդում որևէ քաղաքական նպատակ: ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Թրեյսին անմեղ է:










