Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին «Նիվան» գլորվել է ձորը, վարորդը հոսպիտալացվել է

09:24 • 29.04.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի 57LL934 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1986թ. ծնված Գարիկ Այդինյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար: