Ֆիդել Կաստրոյի որդին հաղթել է գոլֆի առաջնությունում
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի որդին՝ Անտոնիոն, հաղթել է գոլֆի 6-րդ Montecristo միջազգային առաջնությունում. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Առաջնության եզրափակիչ փուլը կայացել է հանգստյան օրերին՝ Հավանայից 140 կմ արևելք գտնվող Վարադերո քաղաքում։
Անտոնիոն դարձել է մրցույթի երեք առաջատարներից մեկը և զբաղեցրել առաջին հորիզոնականը։
Գոլֆի ամենամյա մրցաշարին այս տարի մասնակցել է 100 խաղացող՝ աշխարհի 15 երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Կանադայից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից և Ճապոնիայից։
42-ամյա Անտոնիո Կաստրո Սոտո դել Վալեն, ով մասնագիտությամբ բժիշկ-օրթոպետ է և Կուբայի բեյսբոլի ֆեդերացիայի փոխնախագահը։, երկու շաբաթ առաջ վերընտրվել է Բեյսբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում։










