Աֆղանստանյան ռազմաբազայում օդանավ է կործանվել

17:05 • 29.04.13

Աֆղանստանի Բագրամի ավիաբազայում օդանավ է վթարվել, հայտնում է РИА Новости-ն:

Խոսքը քաղաքացիական բեռնատար օդանավի մասին է, որի մակնիշն առայժմ հայտնի չէ:

 

Բագրամի բազան գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա:
Ըստ Life News-ի՝ չճշտված տվյալներով՝ միջադեպի պատասխանատվությունը ստանձնել են թալիբները: