Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը դադարեցվել է. թուրք պատգամավոր

16:40 • 29.04.13

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնսար Օգյութը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը դադարեցվել է։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az-ը՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով, Արդահանից ընտրված թուրք պատգամավորն ասել է, որ կառավարությունը պետք է վերանայի նախագծի բյուջեն։

 

«Եթե նոր միջոցներ չգտնվեն, ապա այդ նախագիծը կարող է չիրագործվել»,-ասել է պատգամավորը՝ նշելով, որ այս պահին շինարարական աշխատանքները չեն շարունակվում։
 

Թուրք պատգամավորը նշել է, որ երկաթուղու շահագործումից հետո բեռնափոխադրումների ծավալը կհասնի տարեկան 26 միլիոնի՝ ներկայիս 6 միլիոնի փոխարեն։


Նշենք, որ 76 կմ երկարությամբ թուրքական հատվածի կառուցումը սկսվել է 2008թ.-ի մայիսի 4-ին։