Ամենաազդեցիկ մարդիկ ունեն առավելագույնը 6 հոգուց բաղկացած մերձավորների շրջանակ․ հետազոտություն

08:11 • 29.04.13

Քանի՞ իրական ընկերներ կարող ենք մենք ունենալ: Հասարակագետները փաստում են, որ մարդկանց մեծ մասը հաշվում է ընդամենը չորս մոտ ընկերների, որոնց հետ կարող է քննարկել կարևոր հարցեր, սակայն այսպիսի մերձավորագույն մարդիկ կարող են լինել առավելագունը 6-ը՝ ըստ Business Insider-ի հրապարակման:

 

Պարբերականի հոդվածի հեղինակի հետազոտության համաձայն՝  որքան ունևոր է անձը, այնքան քիչ են նրա իրական գործնական ընկերները: Հարցման արդյունքում պարզվել է, որ 30 մլն դոլարի հասնող կարողություն ունեցող միլիոնատերերն ունեն միջին հաշվով 4․8  մտերիմ ընկերներ։ Հարցման մասնակից այն գործարարները, ում կարողությունը գնահատվում էր մոտ 10 մլն դոլար, ունեին մերձավոր շրջանակ, որում ընդգրկված ընկերների քանակի միջինացված ցուցանիշը 5․7 էր։  Իսկ ահա միջին դասի համեստ կարողության տեր մարդիկ նշել են, որ ունեն 9 ընկեր։ 

 

Հոդվածագիրը նաև նշում է մեկ այլ հանգամանք․ ունևոր մարդկանց շրջանակներն ավելի փոխկապակցված են և բաց իրար համար, այսինքն 6 մտերիմ ընկեր ունենալու դեպքում, դուք ունենում եք առնվազն 36 հոգուց բաղկացած շրջանակ։ Իսկ սովորական կարողության տեր մարդկանց մոտ առավել հազվադեպ է հաջողվում մտերիմ շրջանակի ընկերոջ շրջապատի հետ սերտ առնչություն հաստատել։ 

 

 
 

Ամենաազդեցիկ մարդիկ ունեն առավելագույնը 6 հոգուց բաղկացած մերձավորների շրջանակ․ հետազոտություն