Bissol ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին բջջային ժամացույցները՝ ստեղծված հատուկ iPhone 5-ի համար (լուսանկարներ)

17:40 • 29.04.13

Հանրահայտ Bissol ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին բջջային ժամացույցները, որոնք ստեղծված են հատուկ Apple-ի iPhone 5 սմարթֆոնի  համար։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, սարքն ամրացվում է սմարթֆոնի ստորին մասում և թույլ տալիս տիրոջն իմանալ ճիշտ ժամանակը՝ առանց սմարթֆոնի էկրանն ապակոդավորելու և Home կոճակը սեղմելու։ 

 

Այս օգտակար աքսեսուարը ոչ միայն թույլ կտա խնայել սմարթֆոնի մարտկոցի լիցքավորումը, այլ նաև հեռախոսն ավելի օրիգինալ կդարձնի։ Ժամացույցների կորպուսը պատրաստված է ալյումինից։ Bissol-ի նորույթի գինը դեռևս չի հրապարակվել։

 

 

 

 
Bissol ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին բջջային ժամացույցները՝ ստեղծված հատուկ iPhone 5-ի համար (լուսանկարներ)