Եղբոր թաղման ժամանակ բրիտանացին սպանել է իր մյուս եղբորը
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Լոնդոնում. իր եղբայր Թոմի հուղարկավորության ժամանակ 52-ամյա Մարկ Հեյզը սպանել է իր մյուս եղբորը՝ 48-ամյա Շոն Հեյզին, հայտնում է Daily Mail-ը:
Մարկը մեղադրվում է շաբաթ օրը տեղի ունեցած սգո արարողության ժամանակ իր եղբորը մահացու դանակահարելու համար։
Ըստ աղբյուրի՝ շաբաթ օրն առավոտյան եղբայրները կատաղի վիճաբանություն են ունեցել, ինչից հետո հարևանները գոռոցներ են լսել: Վրա հասած ոստիկանությունն արձանագրել է, որ Շոնը տեղում մահացել է:
Մարկ Հեյզը դատարանի առաջ կկանգնի այսօր:










